Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

5 օգտակար ընդեղեն` ներառելու սննդակարգում. 168.am

5 օգտակար ընդեղեն` ներառելու սննդակարգում. 168.am

Ընդեղենը շատ օգտակար է առողջության համար։ Այն հարուստ է բջջանյութով, սպիտակուցներով, օգտակար ճարպերով, այդ թվում՝ օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներով։ Բացի այդ՝ այս մթերքը մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր է պարունակում։ Fabiosa.com-ը ներկայացրել է 5 ամենաօգտակար հատապտուղների ցանկը։

Պիստակ։ Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ պիստակը նպաստում է խոլեսթերինի և տրիգլիցերիդների մակարդակի կարգավորմանն այն անձանց մոտ, ովքեր հիվանդ են դիաբետով։ Ընդեղենի այս տեսակը հակաօքսիդանտ է պարունակում, որն ազդում է արյան մեջ շաքարի մակարդակի վրա։ Պիստակը հարուստ է նաև կալիումով, որը հայտնի է իր հակաբորբոքային ազդեցությամբ։

Հնդկական ընկույզ։ Հնդկական ընկույզը մեծ քանակով սննդարար նյութեր է պարունակում, այդ թվում՝ բջջանյութ, սպիտակուց, մագնեզիում, պղինձ, վիտամին E: Այն նպաստում է արյան ճնշման կարգավորմանն այն անձանց մոտ, ովքեր տառապում են մետաբոլիկ համախտանիշով։ Ընդեղենի այս տեսակը կօգնի նաև նվազեցնել արյան մեջ խոլեսթերինի մակարդակը։

Նուշ։ Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, նուշը նպաստում է զարկերակային ճնշման և քաշի նվազմանը։ Խոսքը հատկապես որովայնի հատվածում կուտակված ճարպի մասին է, որն առաջանում է սթրեսի հետևանքով։ Ընդեղենի այս տեսակը դրական ազդեցություն է ունենում հիշողության վրա, կարգավորում գլյուկոզայի և խոլեսթերինի մակարդակը։ Նուշը վիտամին E-ի, կալցիումի, մագնեզիումի և ֆոլաթթվի աղբյուր է։

Ընկույզ։ Ընկույզը մեծ քանակով օմեգա-3 է պարունակում, բջջանյութ, մագնեզիում և այլ սննդարար նյութեր։ Այս մթերքի պարբերական օգտագործումը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը, կարգավորում է խոլեսթերինի մակարդակը, բարենպաստ ազդեցություն ունենում ուղեղի աշխատանքի վրա։

Գետնընկույզ։ Ընդեղենի այս տեսակը հարուստ է B խմբի վիտամիններով, սպիտակուցով, մագնեզիումով, ինչի արդյունքում օգնում է կանխարգելել սրտային հիվանդությունները և մրսածությունը։ Այն կարող է օգնել կարգավորել արյան մեջ խոլեսթերինի և շաքարի մակարդակը, ինչը հատկապես օգտակար է շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ